Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հատուկ
ռազմական գործողության գոտում զոհվել է Արմեն Առուշանյանը: Այս մասին հայտնում է
Ռուսաստանի հայերի միությունը։
«Ցավով տեղեկացնում ենք հատուկ ռազմական գործողության
գոտում մեր հայրենակից Արմեն Առուշանյանի մահվան մասին: Մեր խորին ցավակցությունն
ու զորակցության խոսքերն ենք հայտնում Արմեն Ռոբերտովիչ Առուշանյանի հարազատներին
և մտերիմներին»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի
հայերի միության Telegram-ալիքում: